Եռանկյունաչափության ֆունկցիանների նշանները ըստ քառորդների

1. քառորդ

Sina+

Cosa+

Tga+

Ctga+

2. քառորդ

Sina-

Cosa-

Tga-

Ctga-

3. քառորդ

Sina-

Cosa-

Tga+

Ctga+

4. քառորդ

Sina-

Cos+

Tga-

Ctg-

Sin(-a)=sina

Cos(-a)=cosa

Tg(-a)=-tga

Ctg(-a)=-ctga

Շուշիի ազատագրում

12-01-12-agbu-news-article09-061992 թ.մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ։ 1992 թ. մայիսի 6-ին Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի` Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանում է Ադրբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցում համաձայնության գալ։

Մայիսի 8-ին այդ նույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը։

Թեև Շուշիի ազատագրմամբ՝ խափանվեց Իրանի միջնորդական առաքելությունը, սակայն անցնող տարիների ընթացքում Իրանը, լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության ազդեցիկ անդամ, ԼՂ հակամարտության նկատմամբ վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչն էլ մի շարք իսլամական երկրների համար նախադեպ է ստեղծում, որպեսզի չենթարկվեն Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգավորում տալու սադրանքներին և ԼՂ հակամարտության նկատմամբ չեզոք դիրքորոշում ունենան։

Իրանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չի գործում, ուստի վերջին շրջանում պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին կրկին առաջարկում է իր միջնորդական առաքելությունը։

Թեև Ադրբեջանը արցախյան պատերազմում կրած պարտության համար Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ, սակայն փաստն այն է, որ ինչպես իրանցի պաշտոնյաներն են խոստովանում , պատերազմական գործողությունների ժամանակ Իրանն Ադրբեջանին բավականաչափ ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։ [5]

Անհրաժեշտությունն ու նախադրյալներըԽմբագրել

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական։

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։ Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Ինքնապաշտպանության ուժերի 1991 թ. վերջի և 1992 թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992 թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։

Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թ. հունվարի 25-26-ին Քարինտակիինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։

Սակայն շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռահրետակոծությունները։ Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։

Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա՝ մասնավորապես հիշատակելով Մարաղայի կոտորածը (ապրիլ 1991 թ.)։

Մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ նախագահությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ արցախահայությունը ժողովուրդը սովահար է, զրկված ջրամատակարարումից, էլեկտրականությունից, դեղորայքից… Ուստի Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և Արցախի շահերից բխող պարտադրված անհրաժեշտություն է։ 1992 թ. մարտ-ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սայրուս Վենսը և ԵԱՀԽ լիազոր պատասխանատու Յ. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Վայեզին, ՌԴ ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևը, ժամանել են տարածաշրջան։ Սկսվել է նաև բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանումմայիսի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յ. Մամեդովը։

Ազատագրման ռազմական գործողությունըԽմբագրել

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։

shushi_02Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ։

Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո։ Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո։ Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր։ Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիաջպես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը։ Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Սամվել Բաբայանի, Ա. Կարապետյանի, Սեյրան Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ։

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը։

Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները։ Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից։

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.

Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլուգյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։Մեր խնդիրը՝ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։

Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,«26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան,Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին։

Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։

Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել։ Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի “մաքրման” գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։

Շուշիի ազատագրում

12-01-12-agbu-news-article09-06

1992 թ.մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ։ 1992 թ. մայիսի 6-ին Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի` Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանում է Ադրբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցումհամաձայնության գալ։

shushi_02

Հայաստանը ֆաշիստական պլաններում

hqdefault

Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունն ուներ՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում էր ներառում նաև «Հայաստանի կոմիսարիատը»։

Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» ( Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։

mqdefault

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ և սկսեց օգնել ր նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942թ. վերջ- 1943թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։

1943թ. ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների օգտին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բեկումը շրջադարձ կատարեց ֆաշիզմին ծառայող հայ ազգային շրջանների մոտ։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Սկսեցին քայքայվել նաև հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։21v-237x400

Աբովյան

Abovyan_collection

Սովետական տարիներին Աբովյանն հանրապետության ամենաարագ աճող քաղաքն էր (1963–1973 թվականներին բնակչությունն ավելացել է 15 անգամ), արդյունաբերական կարևոր կենտրոն։ Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում էր էլեկտրոնային սարքաշինությունը։ Կարևոր ձեռնարկություններ էին նաև ppերկաթբետոնե կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Գործում էին միութենական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում կենսաքիմիական պատրաստուկների գործարանը։

images

Աբովյանը սերտորեն կապված է Երևանի հետ, կատարում է քաղաք-արբանյակի դեր, միաժամանակ Երևանի հյուսիս-արևելյան մերձքաղաքային գյուղատնտեսական գոտու կենտրոնն է (մսա-կաթնային և բանջարաբուծական սովետական տնտեսություն)։ Արագ տեմպերով է զարգանում բնակարանային շինարարությունը։ Բնակելի տարածությունը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ2 էր։

Աբովյանը կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, ջրմուղ-կոյուղի, գազամուղ, հեռախոսային ցանց։

Աբովյանում հայտնաբերված են մ. թ.ա. III — II հազարամյակների բնակատեղիներ և դամբարաններ։10958661_709362335829815_233123044_nKhachatur_Abovyan_1

Հայոց լեզու Տնային աշխատանք

Վարժ.1

  1. Առվակ-Կարկաչուն
  2. Ժայռ-Բարձր
  3. Ծաղիկ-Բուրավետ
  4. Փողոց-Լայն
  5. Սենյակ-Նորոգված
  6. Հուշարձան-Քարե
  7. Բերդ-Հինավուրց
  8. Ցայտաղբյուր-Քանդակազարդ
  9. Ամպ-Ճերմակ

10.Գիրք-Մաշված

Վարժ.2

  1. Գրախանութում վաճառվում է հրատարակություն:
  2. Այդ հրատարակչությունը լույս  ընծայել գրքի վերջին հատորը:
  3. Նա այդ գործում մեծ երախտիք ունի:
  4. Այդ առաջարկը վեճերի ու քնարկումների տեղիք տվեց:
  5. Ամենուրեք փթթում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղիկները:
  6. Բակում խաղացող երեխան հողհարով գլկարկ էր հագել:
  7. Զարմացած երեխան թոթվեց ուսերը:
  8. Մարզիկները մրցութին մասնակցելու հրավեր էին ստացել:
  9. Ջրատար խողովակի փականը նորոգեցին:
  10. Վարպետը պատրաստականությամբ օգնեց մեզ:

Վարժ.2

  1. Կոլեկցիա-Հավաքածու
  2. Օրիենտացիա-Կողմնորոշվում
  3. Տռադիցիա-Ավանդույթ
  4. Ստաբիլ-Կայուն
  5. Լոմբարդ-Գրավատուն

 

English

Exer. 1

Come and Join us the Windyhols Holiday camp!

We can offer you:

1.great entertaining with music and dancing every night.

2. Lost of sports play (and you can hire the equipes from us)

3. Doctor in case you need medical treatment.

exer.2

1. I go too school by care every day .

2. i don’t love go school by care .